Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:28

Բրյուսելի կենտրոնում անկարգություններ են սկսվել Քաթարի ԱԱ-ում Բելգիայի պարտությունից հետո

Բրյուսելի կենտրոնում անկարգություններ են սկսվել Քաթարի ԱԱ-ում Բելգիայի պարտությունից հետո

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում Բելգիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի տոնակատարություններն ավարտվել են Բրյուսելի կենտրոնում ոստիկանության հետ բախումներով և ջարդերով, իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել: Այս մասին ТАСС — ի փոխանցմամբ՝ հայտնել է Բրյուսելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Իլզե վան դե Կեյրեն։

«Տասնյակ մարդիկ, որոնցից մի քանիսը փակ դեմքերով, անկարգություններ և բախումներ են կազմակերպել ոստիկանության հետ, ինչը խաթարել է հասարակական կարգը։ Ցուցարարները պիրոտեխնիկա էին օգտագործում, քարեր ու շշեր էին նետում, մահակներ էին օգտագործում ու աղբամաններ այրում», — հայտնել է նա։

Անկարգությունները շարունակվել են երկու ժամ Միդի և Լեմոնյե բուլվարների շրջանում, այն գոտում, որտեղ մեծ թվով մարդիկ են բնակվում Մերձավոր Արևելքից, այդ թվում՝ Մարոկկոյից: Արդյունքում ջարդվել են մի քանի մեքենաներ, պոկվել են լուսացույցները, բելգիացի լրագրողներից մեկը այրվածքներ է ստացել դեմքին հայտնված հրատեխնիկական հրթիռից։ Ոստիկանությունն արգելափակել է անկարգությունների գոտին, կիրառել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ 

Ջարդերն անակնկալ չեն եղել Միդի թաղամասի շատ բնակիչների համար։ Մասնավորապես, խանութների սեփականատերերի մեծ մասը նախընտրել է նախապես փակել իրենց հաստատությունները Բելգիայի և Մարոկկոյի թիմերի միջև հանդիպման օրը՝ վախենալով, որ խաղի ցանկացած արդյունք կարող է հանգեցնել անկարգությունների։ Հենց այդ պատճառով էլ տեղի առևտրականների համար բախումներից վնասը աննշան է եղել։

Մարոկկոյի հավաքականը F խմբում վաստակել է չորս միավոր և դուրս եկել առաջին տեղ: Բելգիացիները 3 միավորով զբաղեցնում են երկրորդ տեղը, երրորդ տեղում են խորվաթները, չորրորդում՝ կանադացիները: Եզրափակիչ տուրում Մարոկկոյի հավաքականը կմրցի Կանադայի թիմի հետ, բելգիացիները կմրցեն խորվաթների հետ: Հանդիպումները կկայանան դեկտեմբերի 1-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+