ՊՍԺ-ի հարձակվող Լիոն Մեսին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի տրանսֆերի մասին: Այս մասին հայտնում է championat.com-ը:
«Գվարդիոլան մեծ վնաս պատճառեց ֆուտբոլին, քանի որ այն, ինչ մենք անում էինք «Բարսելոնայում», այնքան պարզ էր թվում, որ բոլորը ցանկանում էին կրկնօրինակել: Դրանից հետո ես տեսա Գվարդիոլայի շատ գաղափարներ: Անկասկած, Գվարդիոլան առանձնահատուկ է հանդիպումները վերլուծելու, խաղերին նախապատրաստվելու և իր գաղափարները ուրիշներին փոխացելու հարցում»,-ասել է Մեսին:
Մեսին և Գվարդիոլան «Բարսելոնայում» աշխատել են 2008-2012 թվականներին: Արգենտինացի հարձակվողը կատալոնական ակումբից հեռացել է 2021 թվականին՝ կնքելով պայմանագիր ՊՍԺ-ի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







