Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:42

Մարմնամարզության ԱԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակիչ է դուրս եկել

Մարմնամարզության ԱԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակիչ է դուրս եկել

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի 4 անդամներ հաղթահարել են Լիվերպուլում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը և աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը։

Արթուր Դավթյանը հանդես է եկել հենացատկում և որակավորման փուլի արդյունքով զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Նա երկու ցատկի դեպքում էլ վաստակել է 14.900 միավոր։ Հարություն Մերդինյանը վաստակել է 14.700 միավոր և 5-րդ տեղով անցել եզրափակիչ: Վահագն Դավթյանն օղակների վարժության որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր և դարձյալ 5-րդ տեղով ապահովել իր տեղը եզրափակչում։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14.466 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ Աշխարհի առաջնության որակավորման փուլը չի հաղթահարել միայն երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը։ Առանձին գործիքների եզրափակիչները կանցկացվեն նոյեմբերի 5-ին և 6-ին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+