Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:35

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Հայկական սպորտի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը չեմպիոնական տիտղոս է նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Նշվում է, որ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում հայ մարզուհիներից փայլուն հաղթանակ է տարել Անի Հովսեփյանը։ 

«Ամբողջ մրցաշարի ընթացքում շատ գրագետ մենամարտեր անցկացրած հայ մարզուհին փայլեց նաև եզրափակիչում։ Մեր մարզիկի մրցակիցը բռնցքամարտում առաջատար դպրոցների թվին դասվող իռլանդական դպրոցի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդն էր։ 

Հենց առաջին իսկ ռաունդից Անին հաստատեց, որ չեմպիոնի գլխավոր հավակնորդն է ու ռաունդը շահեց 5։0 հաշվով։ Երկրորդ ռաունդում մրցակիցը փոխեց մարտավարությունը, բայց Անին դրան էլ էր պատրաստ ու 3։2։ Վերջին ռաունդում հայ մարզուհին գործեց արդեն հաղթողի դիրքից ու մրցակցին լիովին թելադրեց իր կամքը։ 

Արդյունքում վստահ հաղթանակ 4:1 հաշվով և Անի Հովսեփյանը բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունների առաջին հայ չեմպիոնուհին է»,-հայտնում են Ֆեդերացիայից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+