Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը հաղթանակով մեկնարկեց Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«1/8 եզրափակիչում մեր մարզուհին շատ մեծ առավելությամբ հաղթեց լեհ Ժակլինա Կլաուդիային։ Առաջին ու երկրորդ ռաունդներում մեր մարզուհին նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին` ոչ մի վայրկյան կասկածի տակ չդնելով հաղթանակը։ 1/4 եզրափակիչում Էլիդա Քոչարյանի մրցակիցը չեխ Լանկա Բերնարդովան է»,-նշվում է հաղորդագրության մեջ։
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։0 հաշվով հաղթել է...






































