Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:06

Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում

Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում

Երևանում ընթացող սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում հաղթողի տիտղոսը նվաճել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը։  Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Նշվում է, որ պատանի մարզիկն իր այս հաղթանակը նվիրել է պատերազմում զոհված տղաներին։ 

Նորընծա չեմպիոնին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։

Նշենք՝ մրցումային երկու օրերի ընթացքում հայ մարզիկ-մարզուհիներն արդեն 17 մեդալ են նվաճել, որոնցից 1-ը ոսկե, 2-ը՝ արծաթե, 14-ը՝ բրոնզե։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծում է՝ սպասելիքներն արդեն իսկ գերազանցվել են․ «Առաջնության մեկնարկին կանխատեսում էի, որ կկարողանանք 15 մեդալ նվաճել, բայց մրցումային երկրորդ օրը մեր մարզիկներն արդեն այդ թիվը գերազանցել են։ Սա իսկապես գոհացնող արդյունք է։ Սամբոն այն մարզաձևն է, որտեղ մենք միշտ լավ արդյունքներ ենք գրանցել և շարունակելու ենք գրանցել»։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ևս մեր թիմերի՝ մինչ այս պահը գրանցած արդյունքները գոհացնող է համարում, միևնույն ժամանակ նշում՝ մեր մեդալային հիմնական հավակնորդները պայքարի են դուրս գալու մրցումային վերջին օրը՝ հոկտեմբերի 16-ին։ Հայրապետյանը նաև նշում է՝ միջազգային գործըկերները տպավորված են այն ամենով, ինչ տեսան Հայաստանում․ «Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները խոստովանում են, որ նմանօրինակ առաջնություն՝ թե՛ կազմակերպչական առումով, թե՛ բացման գեղեցիկ արարողությամբ, երբևէ չէին տեսել։ Այս առաջնությունն, իսկապես, հավակնում է պատմության մեջ լավագույնը համարվելուն, և մենք շատ հպարտ ենք այդ առիթով»։

Հոկտեմբերի 16-ին մեդալների համար կպայքարեն մարզական սամբոյի երիտասարդական տարիքի մարզիկները: Աղջիկների և տղաների պայքարում Հայաստանն ընդհանուր առմամբ 12 ներկայացուցիչ կունենա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+