Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակները տպավորիչ հաղթանակներով են մեկնարկել Իտալիայում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Մրցումների մեկնարկային օրը մեր 5 մարզիկներից 4 հաղթանակ են տոնել: 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը հաղթել է Ալբանիայի ներկայացուցչին: 3-րդ ռաունդում մեր մարզիկի հարվածից հետո մրցավարը հաշիվ է բացել ու դադարեցրել մենամարտը:
Գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, որը 5:0 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Հիշամ Խալիլիի նկատմամբ:
60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը պարտության է մատնել թուրք Օմեռ Աբդուլահին, իսկ 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը ուժեղ է գտնվել հույն մրցակցից»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։3 հաշվով պարտվել է...