Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձել է ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Սերբիայի մայրքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արսեն Հարությունյանը 12:0 հաշվով գերազանց հաղթանակ տարավ ԱՄՆ-ն ներկայացնող Սեթ Գրոսսի նկատմամբ։
Նշենք, որ մինչև բրոնզե մեդալի համար պայքարը Արսեն Հարությունյանը կամային հաղթանակ տարավ։ «Ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի չելենջը վճռորոշ եղավ և Հարությունյանը արժանիորեն հաղթեց գոտեմարտը»,-հայտնում են ըմբշամարտի ֆեդերացիայից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







