Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:58

Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայում. տղաներն այսօր պարտվեցին, կանայք՝ հաղթեցին

Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայում. տղաներն այսօր պարտվեցին, կանայք՝ հաղթեցին

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 9-րդ տուրի պարտիաները։ 

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Ուզբեկստանի թիմին: Կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Ռումինիայի հավաքականին:

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (FIDE) էլ հայտնում է, որ  Հնդկաստան B-ն և Հայաստանն այժմ 15 միավորով կիսում են երկրորդ և երրորդ տեղերը՝ առաջատարից՝ Ուզբեկստանից հետ մնալով ընդամենը մեկ միավորով:

«Վաղվա խաղում տեղի կունենա դասական մրցակցություն՝ Ադրբեջան (14) — Հայաստան (15): Այն դեպքում, երբ ոչ-ոքին կարող է արժանի արդյունք լինել Հայաստանի համար, Ադրբեջանը պետք է վա-բանկ գնա, որպեսզի հնարավորություն ստանա պայքարել ոսկե մեդալի համար»,-նշվում է FIDE-ի կայքէջում։

Շախմատի համաշխարհային օլիմպիադան ընթանում է Հնդկաստանի Չեննայ քաղաքում՝ հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը: Հայաստանի հավաքականը ներկայացված է տղամարդկանց և կանանց կազմերով: Շախմատի տղամարդկանց հավաքականի կազմում են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+