«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում հայ հրաձիգները երրորդ մեդալն են նվաճել: Հրացան ձևի մարզիկներ Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս /1 տղա+1աղջիկ/ վարժությունում 17:13 հաշվով դարձել են բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Պատանի հայ հրաձիգներն ավելի վաղ մրցանակային տեղեր էին զբաղեցրել նաև անհատական պայքարում: Հրացան ձևի 15-ամյա մարզուհի Նարե Մելքոնյանը դարձել էր արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալակիր:
Այսպիսով՝ Հայաստանը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Վլադիվոստոկում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ մարզական խաղերում: Միջազգային խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







