Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:36

Պատանի հայ շախմատիստների հաջողությունները

Պատանի հայ շախմատիստների հաջողությունները

Բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները Փոթիի մրցաշարի մրցանակակիր են դարձել: «Նանա Ալեքսանդրիայի գավաթ — 2022» շախմատի 15-րդ միջազգային փառատոնին գերազանց ելույթ ունեցավ Գաբրիելա Հարությունյանը (մարզիչ՝ Գ. Ալավերդյան): Նա, 9 խաղից վաստակելով 8.5 միավոր, միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը մինչև 10տ աղջիկների մրցապայքարում:

Այս մասին Facebook-ի էջում հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։
«Հրաշալի հանդես եկավ նաև մեր դպրոցի մյուս սանը՝ Մանվել Առաքելյանը (մարզիչ՝ Վ. Բաղդասարյան), որը մինչև 12տ տղաների պայքարում նվաճեց առաջին մրցանակը: Մինչև 10տ տղաների պայքարում երկրորդ մրցանակին արժանացավ Գոռ Դաբաղյանը (մարզիչ՝ Յ. Համբարձումյան):

Իրենց բարձր վարպետությունը հաստատեցին և մրցանակային տեղեր նվաճեցին մեր մարզադպրոցի մարզիչներ Սիմոն Մկրչտյանը և Գևորգ Ալավերդյանը:

Կարևոր է ընդգծել, որ Բարձրագույն վարպետության մարզադպրոցի ջանքերով պատանի շախմատիստները ապագայում ևս կմասնակցեն տարատեսակ միջազգային մրցաշարերի»,- տեղեկացրել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+