Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խավին հայտարարել է, որ այժմ իմաստ չունի խոսել «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի մասնագետը ակումբի ղեկավարությանը խնդրել է պայմանագիր կնքել արգենտինացու հետ, երբ ավարտվի նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:
Մեսսին «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է։ 2003 թվականից հանդես է եկել իսպանական «Բարսելոնայում»։ 2021 թվականի օգոստոսին Մեսսին տեղափոխվեց ՊՍԺ, որի կազմում այս մրցաշրջանի արդյունքում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







