«Կրասնոդարի» սան Եվգենի Նազարովը կդառնա հայկական «Ուրարտուի» խաղացող, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը: Ֆուտբոլիստը հանդես կգա Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ։
2022 թվականի ապրիլից 25-ամյա ֆուտբոլիստը առանց ակումբի է մնացել, քանի որ ավելի վաղ խզել էր պայմանագիրը չեխական «Բոհեմիանսի» հետ: Նազարովի թիմի կազմում հասցրել է մեկ հանդիպում անցկացնել Չեխիայի առաջնությունում։
2017-ին պաշտպանը Եվգենի Բուշմանովի գլխավորությամբ երկու ընկերական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







