Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:26

Լաս Վեգասում թեժ գիշեր է սպասվում. Պետրոսյանն ընդդեմ Բորալոյի

Լաս Վեգասում թեժ գիշեր է սպասվում. Պետրոսյանն ընդդեմ Բորալոյի

Հուլիսի 10-ին Լաս Վեգասի UFC Apex արենայում տեղի կունենա UFC Fight Night շարքի խառը մենամարտերի աշխարհի գլխավոր լիգայի բացարձակ առաջնությունը:

Միջին քաշային կարգում մրցելու են բրազիլացի Կայո Բորալոն և Արմեն Պետրոսյանը, որը «վանդակ» է բարձրանալու հայկական և ռուսական դրոշների ներքո:

Կայո Բորրալոն՝ 29-ամյա բրազիլացին, համեմատաբար վերջերս է դուրս եկել մոլորակի ուժեղագույն փրոմոուշեն։ Առայժմ նա հիանալի վիճակագրություն ունի՝ 11 հաղթանակ՝ մեկ պարտության դիմաց։

UFC-ի շրջանակներում կայացած առաջին լիարժեք մենամարտում Բորալոն պարտության մատնեց ռուսաստանցի Գաջի Օմարգաջիևին, ով մրցավարների որոշմամբ առաջին պարտությունն էր կրել կարիերայում:

Կայոյի մրցակիցը՝ երևանցի Արմեն Պետրոսյանը, 7 տարի առաջ դարձել էր թաիլանդական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 2018-ի հոկտեմբերին սկսել է հանդես գալ խառը մենամարտերում:

Պետրոսյանը դարձավ Ռուսաստանի Fight Nights լիգայի չեմպիոն և նույնիսկ մեկ անգամ պաշտպանեց տիտղոսը, բայց կորցրեց իրանցի Հասան Յուսեֆիի հետ գոտեմարտում: Այս պարտությունը միակն է Արմենի համար. նա ունի յոթ հաղթանակ։ Ընթացիկ տարվա փետրվարին 31-ամյա Պետրոսյանն առաջին լիարժեք մենամարտն անցկացրեց UFC-ում՝ մրցավարների որոշմամբ հաղթելով բրազիլացի Գրեգորի Ռոդրիգեսին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+