Բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ հուլիսի 9-ից 17-ը կմասնակցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։
Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Գերմանիայի, Իսրայելի և Վրաստանի թիմերը:
Սուրեն Արզումանյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 10 խաղացող։ Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Նարեգ Ավեդիքիանը:
Մերի Գրիգորյան
Լուսինե Տիտանյան
Մարիամ Վիրաբյան
Շուշան Դանիելյան
Նառա Զեյնալյան
Սոֆյա Հակոբյան
Դիանա Սարյան
Նարէհ Ավակիան
Անի Մկրտչյան
Մանե Շահինյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







