Բուխարեստում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտիկ Արման Հարությունյանը (45 կգ) մենամարտում պարտության է մատնել թուրք մրցակցին՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Նշվում է նաև, որ 71 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը 5:6 հաշվով ցավալի պարտություն է կրել բրոնզե մեդալի համար պայքարում: 51 կգ քաշային Նարեկ Հակոբյանը 0:6 հաշվով զիջել է եզրափակչում և դարձել արծաթե մեդալակիր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







