Պատանեկան Եվրոպայի առաջնությանը, ցավոք սրտի, Հայաստանը ներկայացնող Սաշա Պետրոսյանն ու Արտավազդ Հարությունյանը պարտվել են կիսաեզրափակչում և կպայքարեն բրոնզե մեդալների համար: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ունի նաև 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը, որը մեկ հաղթանակ տոնելուց հետո պարտվել էր վրացի ըմբիշին, վերջինս հասել է եզրափակիչ, ուստի Նիկողոսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և կփորձի նվաճել ԵԱ բրոնզե մեդալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







