Երևանի շախմատի ֆեդերացիան այս տարի Երևանում նախատեսում է երեք միջազգային մրցաշարերի կազմակերպում: Դրանց անցկացման համար կառավարությունը նախատեսվում է ցուցաբերել պետական աջակցություն՝ 22,315.0 հազար դրամ, որից 4539,5 հազար դրամ՝ առաջին կիսամյակում և 17775.5 հազար դրամ՝ 4-րդ եռամսյակում։ Համապատասխան որոշում ընդունվեց այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ:
Միջոցառումները կրում են «Երևան օփեն 2022» միջազգային մրցաշար, «Ապագա տաղանդներ 2022» (Արսեն Եղիազարյանի անվան «Պատանի շախմատիստների միջազգային մրցաշարի կազմակերպում և անցկացում» հուշամրցաշար) պատանիների շախմատիստների միջազգային մրցաշար և «Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար» անվանումները։
Անհրաժեշտ 22,315.0 հազար դրամը կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների շրջանակներում՝ ՀՀ պահուստային ֆոնդի միջոցով վերաբաշխում կատարելու արդյունքում:
Ըստ նախագծի՝ 2022 թվականի պետական բյուջում վերոնշյալ միջոցառումներից առաջարկվող նվազեցումների արդյունքում տարվա ընթացքում ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտություն չի առաջանա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







