Մարզական ֆեդերացիաներին 200 միլիոն դրամ կհատկացվի՝ 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ և մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցություն ապահովելու նպատակով: Այսպիսի որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա՝ մայիսի 26-ի նիստում։
Որոշման ընդունման դեպքում ակնկալվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում, մարզական արդյունքների աճ:
Գումարը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







