2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրի ընտրության հարցում հնարավոր կոռուպցիոն խախտումների գործով հետաքննության շրջանակում ձերբակալվել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին։ Այս մասին հայտնում է Mediapart-ը։
Համաձայն Mediapart-ի հրապարակած տվյալների՝ Միշել Պլատինին ձերբակալվել է Ֆրանսիայում այսօր առավոտյան: Հետաքննության շրջանակում հարցաքննվել է նաև ֆրանսիացի քաղաքական գործիչ Կլոդ Գեանը, ով Նիկոլա Սարկոզիի պաշտոնավարման օրոք նախարարների կաբինետի անդամ է եղել:
ՖԻՖԱ-ն հանձնարարել էր հետաքննություն անցկացնել անկախ հանձնաժողովի հնարավոր կոռումպացման փաստի առթիվ: 2014թ.-ին հայտարարվել էր, որ կոռուպցիայի վերաբերյալ ապացույցներ չեն հայտնաբերվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







