Մինսկում մեկնարկել է Եվրոպական երկրորդ խաղերը, իսկ այսօր կեսօրին սկսվել է բռնցքամարտի մրցաշարը:
Հայ մարզիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, ով հաղթանակ է տոնել ռումնիացի Ռոբերտ Էսեբիո Ժիտառուի նկատմամբ:
Հայ մարզիկը բոլոր ռաունդներում առավելություն է ունեցել իր մրցակցի նկատմամբ և հաղթել է 4:1 հաշվով:
Հունիսի 21-ին ռինգ դուրս կգան նաև 69, 75, 91 և +91 կգ քաշային բռնցքամարտիկները
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







