«Բարսելոնայի» և «Արգենտինայի» հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ծնվել է 1987 թ արգենտինական Սանտա Ֆէ քաղաքում։ Մեսսիների ընտանիքը ծագում է իտալական Անկոնա քաղաքից էին, որտեղից և նրա նախահայրը` Անջելո Մեսսին, գաղթել է Արգենտինա:
Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»:
Մեսսին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկու եզրափակիչներում էլ դառնալով գոլի հեղինակ։ 2010-2011 թթ ․ Չեմպիոնների Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ՝ Մեսսին դարձավ երրորդ խաղացողը պատմության մեջ, ով երեք անգամ անընդմեջ դառնում է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







