Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:05

«Հրազդան» մարզադաշտն ունի երկար տարիների պատմություն, սակայն վերանորոգման համար հսկայական գումարներ կպահանջի․ Արթուր Վանեցյան

«Հրազդան» մարզադաշտն ունի երկար տարիների պատմություն, սակայն վերանորոգման համար հսկայական գումարներ կպահանջի․ Արթուր Վանեցյան

Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ՀՖՖ 18-րդ հերթական համաժողովի շրջանակներում հանդես է եկել ելույթով, որի շրջանակներում ներկայացրել է ֆեդերացիայի հետագա անելիքները, հայկական ֆուտբոլի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ու ազգային մարզադաշտ կառուցելու ծրագրերը:

Անդրադառնալով ազգային մարզադաշտի Երևանից դուրս տեղափոխման և նոր մարզադաշտի կառուցման խնդրին՝ Արթուր Վանեցյանը նշել է , որ Երևանից դուրս կառուցելու հիմնական պատճառն այն է, որ Երևանը շատ խիտ է կառուցապատված և եթե հաջողվի մարզում կառուցել նոր մարզադաշտը, ապա դաշտի կողքին կկառուցվեն նաև այլ ենթակառուցվածքներ։ Այս գործընթացը կարևոր ներդրում կունենա մարզերի զարգացման գործում։
Ըստ Արթուր Վանեցյանի` «Հրազդան» մարզադաշտն ունի երկար տարիների պատմություն, սակայն վերջինիս վերանորոգման համար հսկայական գումարներ կպահանջվի:

Անդրադառնալով ֆուտբոլի ֆեդերացիայի հետագա անելիքներին ու ծրագրերին՝ ՀՖՖ նախագահը նշել է, որ ֆեդերացիան մեծ ուշադրություն է դարձնում մարզերում ֆուտբոլի զարգացմանը և արդեն սկսվել է արհեստական խոտածածկով մարզադաշտերի կառուցումը։
Հաջորդ ամիս ֆուտբոլի ֆեդերացիան Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում կգործարկի 26 նոր մարզադաշտ, որոնց վրա ծախսվել է մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Հաջորդ 4 ամիսների ընթացքում նախատեսվում է ևս 26 մարզադաշտերի կառուցում, որոնց համար կտրամադրվի 750 հազար դոլար։

Անդրադառնալով ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի գործունեությանը՝ Արթուր Վանեցյանը փաստել է , որ արդեն տեսանելի են իսպանացի մասնագետի աշխատանքի դրական արդյունքները:
Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ լուրջ աշխատանքներ են կատարվում կանանց ազգային հավաքական ստեղծելու ուղղությամբ և առաջնահերթություն է սահմանվել կանանց ֆուտբոլը մասսայական դարձնել:
Խոսելով ակումբային ֆուտբոլի զարգացման հիմնախնդրին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ ակումբներից շատերը չեն շտապում ներդրումներ կատարել ենթակառուցվածքների զարգացման ոլորտում:

«Սա լրջագույն խնդիր է, և մենք այժմ փոխում ենք ենթակառուցվածքները տրամադրելու քաղաքականությունը: Ոչ թե կառուցում և նվիրաբերում ենք ակումբին, այլ համատեղ ներդրումային ծրագիր ենք իրականացնում ցանկացողների հետ»,-ասել է Արթուր Վանեցյանը։
Նշենք, որ Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+