Մինսկում ընթացող 2019թ Եվրոպական խաղերի առաջնության շրջանակներում հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում մարզիկ Դանիել Գաստլիի հետ խաղում հաղթանակ տանելով՝ դուրս է եկել Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։
Ըմբիշը գրանցել է հաղթական 3։1 ցուցանիշ
Նշենք, որ Արթուր Ալեքսանյանն այս առաջնությանը մեկնարկել է վրացի մարզիկի՝ Ռևազ Նադարեիշվիլիի նկատմամբ 2։1 հաշիվ գրանցած հաղթական խաղով։
Հայաստանը եվրոպական խաղերի 2019թ առաջնությունում ներկայացված է 37 մարզիկով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







