Լեհաստանում ընթացող ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնությունում իջևանցի Արեն Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ նույն մրցության շրջանակներում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Անդրանիկ Ավետիսյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել Սարգիս Բեգոյանը։
Այսպիսով՝ ազատ ոճային ըմբիշների Եվրոպայի առաջնության շրջանակներում հաղթական 3 հորիզոնականները զբաղեցրել են հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մարզիկները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







