Կանանց շախմատի առաջնությունում հայազգի շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 15-13 հաշվով հաղթել է ռուսաստանցի գրոսմայստեր, սպորտի վաստակավոր վարպետ Վալենտինա Գունինային։ Էլինա Դանիելյանը իր հաղթանակի հարցում շեշտադրում է նաև արտաքին գործոնների ազդեցությունը, որոնց արդյունքում շախմատային հանդիպումը կայացել է առցանց։
Ռուս շախմատիստուհին առաջնության անցկացման ժամանակ գտնվել է Ինդոնեզիայի Բալի կղզում, ինչի պատճառով նա խաղը անցկացրել է կեսգիշերն անց։ Այս ամենին գումարվել է նաև համացանցային կապի խնդիրները, որոնք պատճառ են դարձել ռուս շախմատիստուհու պարտության 2 պարտիայում։
Հավելենք նաև,որ Էլինա Դանիելյանը հրավեր է ստացել մասնակցելու արագ շախմատի գլխավոր առաջնությանը և ՖԻԴԵ-ի շվեյցարական համակարգով անցկացվող Մեծ մրցաշարին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







