Budox Europa ակումբի կազմակերպած Եվրոպայի առաջնությունում հայազգի 27-ամյա բռնցքամարտիկ Տիգրան Բարեղամյանը փայլուն հաղթանակ է գրանցել` տոնելով իր կարիեռայում 6-րդ հաղթանակը:
Գերմանիայի Nienburg քաղաքում կայացել է Budox Europa ակումբի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտը, որում մեր հայրենակից, գերմանաբնակ Տիգրան Բարեղամյանը (61կգ) տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել ուկրաինացի Վալիդ Բրոքսի (65կգ քաշ) նկատմամբ և արժանացել 1-ին տեղին:
Բռնցքամարտիկն իր այս հաղթանակը նվիրել է հոր հիշատակին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







