Հայաստանի Հանրապետության վ արչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած մամուլի հաղորդագրությունից։
ՎարչապետՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին Եվրոպական խաղերում հաջողությունների հասնելու, մեդալներ նվաճելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առանձին մարզաձևերում մեր մարզիկներն ունեն լավ հնարավորություններ և հավելել, որ սպորտն ունի առաջնային նշանակություն։
«Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր», — ասել է Նիկոլ Փաշինյանը :
ՀՀ վարչապետը մարզիկներից հետաքրքրվել է մրցումների ընթացքի, ապա առկա հնարավորությունների և խնդիրների մասին:
Մարզիկները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար, այնուհետև ներկայացրել արդյունքները: Մարզիչներն ու մարզիկները խոսել են նաև առանձին մարզաձևերի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև խնդիրների մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







