Ֆուտբոլիստը հանդես է եկել Բուրկինա Ֆասոյի «Ռահիմո», ավստրիական «Հարթբերգ», «Վոլֆսբերգեր» և այլ ակումբներում:
«Արարատ-Արմենիային» է միացել 22-ամյա հարձակվող Զակարիա Սանոգոն, ով ծնունդով Բուրկինա Ֆասոյից է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սանգոն Հանդիսանում է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի անդամ:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Ավստրիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Հարթբերգ» ակումբի ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ երևանյան ակումբը հուլիսի 9-ին ՉԼ-ի որակավորման առաջին փուլում կմրցի ԱԻԿ-ի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







