Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, թե ինչու է հետաձգվում 19-ամյա խաղացողի տրանսֆերը Թուրինի «Յուվենտուս»։
«Մատեյսի հետ համաձայնություն կա, այժմ հերթն «Այաքսինն» է։ Մենք մտադիր չենք գործը հասցնել վճռաբեկ դատարան։ Ես խորհուրդ եմ տվել Մատեյսին չդիմել այդպիսի միջոցների, դա նրա ոճով չէ»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է tmgonlinemedia.nl-ն։
Ավելի վաղ նշվել էր, որ «Յուվենտուսը» պատրաստ է վճարել 65 միլիոն եվրո, «Այաքսը» պահանջում է 75 միլիոն եվրո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







