Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ՝ Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում, փայլուն հաղթանակ տարավ ԱԻԿ-ի նկատմամբ։
Հենց առաջին գրոհի ժամանակ «Արարատ-Արմենիան» 11-մետրանոցի իրավունք ստացավ։ Այն 3-րդ րոպեին անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը։ 10 րոպե անց հյուրերը մնացին 10 հոգով՝ երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից Ռոբերտ Լանդստրոմը։
Հյուրերը 10 ֆուտբոլիստներով կարողացան առաջին խաղակեսի ավարտին վերականգնել հաշիվը։ Անկյունային հարվածից հետո գոլի հեղինակ դարձավ հարձակվող Չինեդու Օբասին՝ 1։1։
45-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը հաշիվը դարձրեց 2։1։
Խաղի հաշիվը պահպանվեց և «Արարատ-Արմենիան» պատմական հաջողության հասավ՝ տոնելով առաջին հաղթանակը Չեմպիոնների լիգայի իր առաջին խաղում։
Նշենք,որ նորաստեղծ ակումբի հովանավորը « Տաշիր » ընկերությունն է՝ ի դեմս Սամվել Կարապետյանի։ Նա Մոսկվայի « Արարատի » հովանանվորն էր, որը ձեռք բերեց « Ավան Ակադեմիա » ակումբն ու երկու թիմերի միաձուլումից ստեղծվեց « Արարատ֊Արմենիան » ։
«Արարատ-Արմենիան» այս տարվա մարտին նվաճել է ՀՀ չեմպիոնական գավաթը։ Այդ մասին՝ Armenia Today-ի պատրաստած տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







