Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:08

Աթլետիկոն 200 միլիոն եվրո է պահանջում Բարսելոնայից ու կարող է դիմել դատարան

Աթլետիկոն 200 միլիոն եվրո է պահանջում Բարսելոնայից ու կարող է դիմել դատարան

«Աթլետիկոն» Անտուան Գրիզմանի «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

Ակումբը հայտարարել է, որ այսօր Լա լիգայի գրասենյակում ֆուտբոլիստի ներկայացուցիչները 120 միլիոն եվրո են վճարել, ինչը Գրիզմանի հրաժարագինն է՝ պայմանագրի համաձայն։

Կետը, որի համաձայն՝ Գրիզմանի հրաժարագինը 200 միլիոն եվրոյից նվազել է և դարձել է 120 միլիոն եվրո, ուժի մեջ է մտել 2019 թվականի հուլիսի 1-ից։ «Աթլետիկոյում» վստահ են, որ «Բարսելոնան» ֆուտբոլիստի հետ համաձայնության է հասել մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը։ Այդ իսկ պատճառով նրանք 200 միլիոն եվրո են պահանջում 28-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար։

Ստեղծված իրավիճակում մադրիդյան ակումբը չի բացառում նաև դատարան դիմելու տարբերակը։

Նշենք, որ ժամեր առաջ «Բարսելոնան» պաշտոնապես ավարտին հասցրեց Անտուան Գրիզմանի տեղափոխությունը կատալոնական ակումբ։ «Կապտանռնագույնները» 120 միլիոն եվրո են վճարել ֆուտբոլիստի համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+