Արգենտինական «Յունիոն դե Գոլոնդրինի» 17-ամյա դարպասապահ Ռամոն Իսմայել Կորոնելը մահացել է 11 մետրանոցը հետ մղելուլուց հետո, հաղորդում է Vanguardia Soccer-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Արգենտինայում՝ Հյուսիսային տարածաշրջանային լիգայի հանդիպման ժամանակ։ Դարպասապահը փրկել է իր իր թիմին գոլից, տոնել այն և ընկել խոտադաշտի վրա:
Երիտասարդ ֆուտբոլիստը ուժեղ ցավ է ստացել կրծքավանդակի շրջանում, որը մահացու է դարձել նրա համար։ Նախնական տվյալներով՝ ֆուտբոլիստի մոտ սրտի կաթված է եղել։
Խաղի ժամանակ շտապօգնության մեքենա չի եղել։ Նրան հիվանդանոց են տեղափոխել երկրպագուներից մեկի մեքենայով։ Դատախազությունն արդեն սկսել է միջադեպի հետաքննությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







