Երեկ տեղի են ունեցել Բ խմբի հանդիպումները: Առաջինը կայացել է Նորվեգիա-Իռլանդիա խաղը՝ Էրիկ Բոթհեյմի եւ Ջո Հոջի գոլերի շնորհիվ գրանցվել է ոչ-ոքի հաշիվ:
Երկրորդ դիմակայությունում Ֆրանսիայի ընտրանին կարողացել է հաղթել Չեխիային՝ 3:0: Ֆրանսիացիների կազմում գոլերի հեղինակ են դարձել Ալեքսիս Ֆլիպսն ու Շառլ Աբին, իսկ չեխերից սեփական դարպասը գրավել է Դավիդ Հայդենրայխը:
Բ խումբը 3 միավորով գլխավորում է Ֆրանսիան, մեկական միավոր ունեն Իռլանդիան և Նորվեգիան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







