Հայաստանի ֆուտբոլի ազգային հավքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Adidas-ի գովազդային հոլովակում, որտեղ խոսում է հայերեն:
Հենրիխ Մխիթարյանը համագործակցում է գերմանական աշխարհահռչակ Adidas սպորտային բրենդի հետ և իր սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ գովազդում է նոր մարզակոշիկները հայերենով:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն այժմ «Արսենալ»-ի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում և մայրաքաղաք Վաշինգտոնում նախապատրաստվում է «Ռեալ»-ի դեմ խաղին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







