Մադրիդի «Աթլետիկոն» համաձայնության է եկել «Ռեալի» հետ կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի հարցում, հաղորդում է CalcioNapoli24-ը։ «Աթլետիկոն» կվճարի 40 միլիոն եվրո։ 28-ամյա ֆուտբոլիստը կկնքի հինգ տարվա պայմանագիր։
Նախորդ երկու մրցաշրջանը Խամես Ռոդրիգեսը վարձակալությամբ անցկացրեց Մյունխենի «Բավարիայում»։ Նրան ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ իտալական «Նապոլին»։ «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Ռոդրիգեսի հետ աշխատելու ցանկություն չունի։ Անցած մրցաշրջանում կոլումբացի ֆուտբոլիստը «Բավարիայի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







