Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական թիմի ամերիկյան մրցաշրջագայության վերջին հանդիպումից հետո սոցիալական ցանցերում գրելէ, որ հրաշալի ուղևորություն էր ու շնորհակալություն է հայտնել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում անցկացրած վերջին խաղում «Արսենալը» մրցեց Մադրիդի «Ռեալի» հետ։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։
Հետխաղյա 11 մետրանոցներով «Ռեալը» հաղթեց 3։2 հաշվով։ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 75-րդ րոպեին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







