Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» ձեռք է բերել Չեռնոգորիան ներկայացնող հենակետային կիսապաշտպան Մարկո Բուրզանովիչին և մակեդոնացի եզրային հարձակվող Դենիս Մահմուդովին։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Բուրզանովիչը 21 տարեկան է, «Պոդգորիցայի» սան է։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է «Ինտեր Զապրեշիչը»։
Մահմուդովը 29 տարեկան է, հոլանդական «Վիտեսի» սան է։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է հոլանդական «Էքսելսիորը»։
Մահմուդովը 2015/16 մրցաշրջանում հանդես է եկել նաև Երևանի «Բանանցում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







