Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ հայտնել է, որ թիմի իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կվիրահատվի։
23-ամյա ֆուտբոլիստը Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ պայքարում ստացել է ձախ ծնկահոդի խաչաձև կապանների վնասվածք։
Ենթադրվում է , որ վիրահատությունից հետո Մարկո Ասենսիոնի ապաքինման համար կպահանջվի 8-9 ամիս։
Իսպանիայի անցած առաջնությունում Ասենսիոն 30 խաղում խփել է 1 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







