ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալի» 2 թիմակիցների վրա զինված հարձակում է եղել: Ինչպես գրում են բրիտանական լրատվամիջոցները, հուլիսի 25-ին, զինված հանցագործները փորձել են կողոպտել Մեզութ Օզիլին ու Սեադ Կոլաշինացին:
Հանցագործները մոտոցիկլներով են եղել ու սաղավարտներ են կրել այդ պատճառով նրանց դեմքերը չեն երևացել: Նրանք առաջին հարձակումը գործել են Կոլաշինացի տան մոտ, երբ նա պատրաստվելիս է եղել նստել Օզիլի մեքենան, որտեղ եղել է նաև Օզիլի կինը:
Նրանք պահանջել են Կոլաշինացի ժամացույցը, նա հասցրել է նստել մեքենան, ու Օզիլը սկսել է վարել այն դեպի ռեստորան, որի անձնակազմը նրանց լավ է ճանաչում: Հանցագործները հետևել են Օզիլի մեքենան շուրջ 15 րոպե, քարերով վնասել են այն: Ռեստորանի տիրուհին ասել է, որ հատկապես վախեցած է եղել Օզիլի կինը:
«Արսենալի» ղեկավարությունը հաստատել է տեղի ունեցածը: Նաև ասել է, որ դա չի ազդի ֆուտբոլիստների մարզումների վրա: Ոստիկանությունը հետաքննություն է անցակցնում: Ձերբակալվածներ չկան:
Հայաստանի ծանրամարտի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով
Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով՝ 5 տղա, 2 աղջիկ, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Պերուի...