«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտը նշանակվել է ակումբի ակադեմիայի ղեկավարի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է «կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը, հոլանդացու պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Հիշեցնենք, որ 2018 թվականի օգօստոսից 43-ամյա մասնագետը ընդգրկվել էր Կլարենց Զեդորֆի ղեկավարած՝ Կամերունի հավաքականի շտաբում ու այս ամիս հեռացվել զբաղեցրած պաշտոնից:
Կլյուվերտը «կապտանռնագույներ»-ի կազմում հանդես է եկել 1998-2004 թվականներին:
Շախմատի կանանց աշխարհի գավաթ․ Դանիելյանը և Մկրտչյանը ոչ-ոքի են ավարտել 2-րդ փուլի հանդիպումները
Շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի դասական պարտիաներում Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը 1:1 հաշվով են ավարտել իրենց հանդիպումները,...