Հայ մարզիկները գրանցել են հաջողություններ, նաև այս սպորտաձևում: Արա Վիրաբյանը 1 տեղանոց կանոե մրցաձևի 500 մետր մրցատարածության նախնական փուլում գրանցել է 1:56.72 րոպե արդյունք և մտել կիսաեզրափակիչ փուլ: Իսկ Վլադիմիր Ալավերդյան/Էդգար Թության զույգը երկտեղանոց բայդարկա 500 մետր մրցատարածությունում գրանցել է 1:43.89 րոպե արդյունք և նույնպես հայտնվել կիսաեզրափակչում: Իսկ 4 տեղանոց բայդարկա 500 մետրում հայ մարզիկները չկարողացան գրանցել համապատասխան արդյունք և դուրս մնացին պայքարից:
Այս տարի Հայաստանի պատվիրակության կազմում են` Արա Վիրաբյանը՝ կանոե, Էդգար Թությանը, Վլադիմիր Ալավերդյանը, Արթուր Ակիշինը, Հայկ Թադևոսյանը՝ բայդարկա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







