Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:21

Լոզան-2020․ Որտե՞ղ է կայանալու խաղերի բացման պաշտոնական արարողությունը

Ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն բացահայտել է խաղերի ընթացակարգի գատնիքներից մի քանիսը։

Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Լոզան-2020-ի բացման և փակման պաշտոնական արարողությունները կկայանան նորակառույց «Մալի» սառցադաշտում։ Խաղերը հյուրընկալող երկրի մշակույթի մասին պատմող համարները բացման և փակման արարողությունների բաղկացուցիչ մասը կկազմեն։ Օլիմպիական կրակի գավաթը ստեղծել են Լոզանի ճարտարագիտական քոլեջի սաները։

Համակարգը հնարավորություն ունի օրերով պահպանել ինքնավար այրումը․ դրա համար հարկավոր է օրվա մեջ մեկ անգամ կրակի վրա ավելացնել հատուկ փայտե մասնիկներ։

Բոլոր մարզասերները կարող են ներկա գտնվել խաղերի պարգևատրման արարողություններին, որոնք կայանալու են հենց

Լոզանի սրտում։ Մեդալների հետ միասին մարզիկները կստանան նաև ծաղիկներ և հուշանվերներ։ Այնուհետև կլնի մեծ համերգ և շոու։

Փակման արարողությունից հետո կազմակերպիչները խոստանում են, որ տոնական տրամադրությունը չի պակասելու։

Մարզիկների համար հատուկ համերգային ծրագիր կկազմակերպվի SwissTech-ում։

Հիշեցնենք, որ Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը կայանալու են 2020 թվականի հունվարի 9-22-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+