ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարում երկրորդ պարտությունն է կրել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։
Լևոն Արոնյանը մրցաշարի 8-րդ տուրում սևերով մրցել է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։
Հայկական շախմատի առաջատարը 8-րդ տուրի 54-րդ քայլում պարտություն է կրել և 3 միավորով վերջին հորիզոնականում է։
Հիշեցնենք, որ չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտվել էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, իսկ մյուս պարտիաներն ավարտել է ոչ-ոքի։ Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր։
Նշենք, որ օգոստոսի 26-ին Լևոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







