Սենթ Լուիսում տեղի է ունենում Sinquefield Cup շախմատի սուպերմրցաշարը, որում 9-րդ տուրում հայ շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց աշխարհի չեմպիոն, առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Խաղի 41-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիի:
Հիմա մրցաշարային աղյուսակը գլխավորում են Դինգ Լիրենը և Նեպոմնյախչին: Արոնյանը 3.5 միավորով վերջին տեղում է:
Հիշեցնենք, որ մրցաշարը կավարտվի օգոստոսի 29-ին: «Սինգֆիլդի գավաթ» -ի հաղթողը կստանա 90 հազար դոլար:
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ուիմբլդոն-2025»-ը
Աշխարհի 20-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել «Ուիմբլդոն-2025»-ում, հայտնում է Championat.com-ը։ Առաջին շրջանի խաղում Խաչանովը...