ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթանում է Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարը, որտեղ հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը 10-րդ տուրում սպիտակներով խաղացել է չինացի Դին Լիրենի հետ։Պարտիան ավարտվեց 43-րդ քայլում՝ ոչ-ոքի արդյունքով։
Հայ գրոսմայստերը 10 հնարավորից վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է վերջին տեղը: Դին Լիրենը 6 միավորով առաջատարն է:
Վերջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Ուեսլի Սոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







