Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:00

«Արարատ-Արմենիա»-ն պատվով ավարտեց մրցելույթները Եվրոպայի լիգայում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում հյուրընկալվեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ»-ին։ Հանդիպումը կայացավ Լյուքսեբուրգի «Ժոզի Բարտել» մարզադաշտում։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հանդիպման առաջին խաղակեսին առաջ անցավ հաշվի մեջ։ Հանդիպման 21-րդ րոպեին հայկական թիմը ստացավ 11 մետրանոցի իրավունք, սական ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոյի հարվածից հետո լյուքսեմբուրգցի դարպասապահ Ժոնատան Ժուբերը հետ մղեց գնդակը։ Հանդիպման 24-րդ րոպեին հոլանդացի հարձակվող Մայլսոն Լիման Կոբյալկոյի փոխանցումից հետո առաջ մղեց Հայաստանի չեմպիոններին՝ հաշիվը դարձնելով 1։0։

Պատասխան խաղի առաջին խաղակեսի վերջնամասում և երկրորդ խաղակեսում մրցակից թիմն ակտիվ գրոհներ էր ձեռնարկում։ Հանդիպման երկրորդ խաղակեսի 47-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոց հարված վաստակեցին ու վերականգնեցին հաշվի հավասարությունը։ Գոլի հեղինակ դարձավ Դանել Սինանին։
Տանտերերը շարունակեցին ակտիվ գրոհներն ու 71-րդ րոպեին Սինանին ևս մեկ գոլ ուղարկեց Աբակումովի պաշտպանած դարպասը։ Հիմնական ժամանակում խաղն ավարտվեց երկու խաղի արդյունքով 3։3 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակի ընթացքում ևս փոփոխություն չգրանցվեց խաղի ընդհանուր հաշվի մեջ և հանդիպման վերջնարդյունքը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարը։ Լյուքսեմբուրգյան ակումբը 11 մետրանոց հարվածաշարով առաջ անցավ հաշվի մեջ և դուրս եկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլ։ Այսքանով «Արարատ-Արմենիա»-ն պատվով ավարտեց մրցելույթները Եվրոպայի լիգայում։

Երևանում ֆուտբոլասերները «Դյուդելանժ»-«Արարատ- Արմենիա» հանդիպումը ուղիղ հեռարձակմամբ կարողացան դիտել Երևանի սրտում գտնվող «Նոր Երևան» այգում և Ազատության հրապարակի հարակից Կարապի լճի տարածքում։
Նշենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումը, ձևավորումից մեկ տարի անց, դուրս է եկել Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Եվրոպայի լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիա»-ն երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) և Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։
Հիշեցնենք, որ հանդիպամը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+