Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դուրս է եկել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող օղակների վարժության աշխարհի առաջնության եզրափակիչ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Հայ մարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ հորիզոնականով որակավորվել աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար։
Հայաստանը ներկայացնող մարզիկներից Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել է 13-րդ տեղը։
Արթուր Դավթյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլը։ Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում ձախողել է ելույթը։ Նա 13,666 միավորով 25-րդն է։
Բազմամարտում հայ մարմնամարզիկի հաշվին գրանցվել է 80,898 միավոր։ Այստեղ էլ նա 37-րդն էր։
Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 12-ին և 13-ին։ Արթուր Թովմասյանը օղակների վրա հանդես կգա հոկտեմբերի 12-ին։
Աշխարհի առաջնությանը մասնակցում է 289 մարմնամարզիկ։ Առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







