Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Դաղստանում կայացած Continental Cup հեղինակավոր մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել: Մրցաշարին ավելի քան 200 ըմբիշ է մասնակցել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Հայաստանից և այլ երկրներից. Այս մասին հայտնում է «Shantnews»-ը:
Վազգենը հաղթել է երկու ռուս և մեկ հայ ըմբիշի: Հետո նվազագույն` 3-4 հաշվով պարտություն է կրել ամերիկացի ըմբիշից: Վերջինս հասել է եզրափակիչ, Թևանյանն էլ իրավունք է ստացել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար: Այստեղ էլ նա հաղթել է դաղստանցի ըմբիշին և նվաճել է բրոնզե մեդալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







