Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են 4 շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը:
Արամ Հակոբյանը 8-րդ տուրում հաղթանակ տարավ և, վաստակելով 6-րդ միավոր, շարունակում է պահպանել 3-րդ հորիզոնականը՝ առաջատարներին զիջելով կես միավորով:
Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել մրցաշարի միանձնյա առաջատարի՝ Եվգենի Շտեմբուլյակի հետ և 5,5 միավորով 7-րդն է:
Արթուր Դավթյանը ևս այս տուրում հաղթանակ է տարել և ունի 4,5 միավոր: Աղջիկների մրցապայքարի 8-րդ տուրում Մարիամ Ավետիսյանը ոչ-ոքի է խաղացել: Ավետիսյանն ունի 4,5 միավոր:
Մամիկոն Խաչատրյանը դարձել է Մոսկվայում անցկացվող «Ուժեղագույն մարզիկների գավաթի» հաղթող
Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը դարձել է Մոսկվայում անցկացվող միջազգային «Ուժեղագույն մարզիկների գավաթ» մրցաշարի հաղթող, հայտնում է Sportaran-ը։ Մրցաշարի եզրափակչում...